Wildberries

Հայաստանի Էքսպորտի Կենտրոնի նախագիծ


  • slide

Wildberries

«Հայաստանի Էքսպորտի Կենտրոնի» 2020 թ. առանցքային ձեռքբերումներից է ԱՊՀ երկրներում արագ տեմպով զարգացող ՎԱՅԼԴԲԵՐԻՍ ընկերության հետ համատեղ հայկական արտադրանքի մանրածախ արտահանման զարգացման հիմքի ստեղծումը:

Հիմնադրվելով 2019 թ.-ին՝ «Հայաստանի Էքսպորտի Կենտրոնը» ձեռնամուխ եղավ ԱՊՀ տարածքում արագ զարգացող էլեկտրոնային վաճառքի հարթակի՝ ՎԱՅԼԴԲԵՐԻՍ ընկերության հետ համագործակցության հիմնադրմանը՝ ստեղծելով մեկ ընդհանուր հարթակ հայ արտադրողի համար ՎԱՅԼԴԲԵՐԻՍ օնլայն վաճառքի հարթակ դուրս գալու համար:

Այսպիսով, ՀԷԿ-ը հիմք դրեց հայկական արտադրանքի մանրածախ արտահանման մոդելի գործունեությանը ԱՊՀ երկրներ վերջնական սպառողին:

«Հայաստանի Էքսպորտի Կենտրոնը»՝ տիրապետելով էլեկտրոնային վաճառքի զարգացման դինամիկային, ընձեռում է հայ արտադրողին լինել ընդգրկված զարգացման պրոցեսին և ապահովել հայկական արտադրանքի վաճառքի աճ՝ մանրածախ արտահանման միջոցով:

2019 թ. վերլուծության արդյունքով ԱՊՀ երկրների բաժինը ՌԴ արտադրողների արտահանման շահույթում կազմում է 43%: ՌԴ մանրածախ արտահանողների թիվը 2018 թ. կազմել է 25,388, իսկ 2019 թ. աճել է մինչև 29,131: Այսպիսով մեկ տարվա կտրվածքով մանրածախ արտահանումը ՌԴ-ում աճել է գրեթե 14%:

Ելնելով այն հանգամանքից, որ ԱՊՀ պետություններում մանրածախ արտահանումը աճում է տարեց տարի 2016 թ. 32% է կազմել, 2018 թ. 38%, իսկ 2019 թ. 43%, ՀԷԿ-ը նախատեսում է վաճառքի աճի տեմպ նաև հայ արտադրողի համար, քանի որ հայկական արտադրանքը որակապես մրցունակ է և պահանջված արտաքին շուկայում:

  • slide
«Հայաստանի Էքսպորտի Կենտրոնը» կարևորելով տնտեսության մանրածախ արտահանման ճյուղի զարգացումը, որը տնտեսական աճ ապահովելու կարևորագույն տարրերից մեկն է, իր գործունեության մեջ ներառում է բոլոր այն հարթակները և ոլորտները, որոնք ունեն անխախտ զարգացման դինամիկա:

Մեր հաղթանակը արտադրողի գրանցած հաջողությունն է ՀԷԿ-ի պատուհանում:


ՄԻԱՆԱԼ ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻՆ



[sb type='chat']