Արտահանում

Հայաստանի Էքսպորտի Կենտրոնի նախագիծ


  • slide

Արտահանում

Ցանկացած երկրի տնտեսության բնականոն զարգացման համակարգում կարևոր դեր ունի պետության տնտեսական քաղաքականությունը, որի նպատակն է հնարավորությունների ու կարողությունների անընդհատ ընդլայնման ու կատարելագործման սիներգիկ ազդեցությամբ հասնել հասարակության կյանքի որակի բարձրացմանը և ամրագրել ՀՀ ուրույն տեղը համաշխարհային տնտեսությունում:


Տնտեսական զարգացման այս պայմաններում այսօր կարևորվում է արդյունաբերության զարգացումը, որպես տնտեսական փոխակերպման առաջնային նախապայման. մասնավորապես` միջազգային շուկաներ ՀՀ արտադրողների մուտք գործելը, ինչպես նաև վերազգային կորպորացիաների ՀՀ տնտեսություն մուտք գործելուն անհրաժեշտ պայմանների ստեղծումը, գոյություն ունեցող արտադրական համալիրների արդիականացումը՝ գլոբալ մրցակցության պայմաններում և տնտեսության իրական հատվածին պետության ակտիվ աջակցությունը կազմում են ՀՀ արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղությունները՝ նպատակ ունենալով մեծացնելու տնտեսության դիվերսիֆիկացիայի աստիճանը և ընդլայնելու արտահանելի հատվածը:

«Հայաստանի Էքսպորտի Կենտրոնը» հանդիսանում է ՀՀ տնտեսության արտահանման հիմնասյունը: Համագործակցելով նախարարությունների և պետական կառույցների հետ՝ ՀԷԿ-ը կատարելագործում է արտահանման պայմանները և հաղթահարում արտահանման խոչընդոտները արտաքին տնտեսական հարաբերությունների կառուցման համար:

Այսօր արդեն բացի ավանդական արտահանումից ՀԷԿ-ը նպաստում է միջազգային առաջատար այնպիսի օնլայն հարթակների միջոցով հայկական արտադրանքի արտահանմանը, ինչպիսիք են eBay-ը և WILDBERRIES-ը, 1688 և Taobao հայտնի հարթակները: Շուտով հայ արտադրողի համար հասանելի կլինեն նաև Amazon, Lazada և Digikala օնլայն հարթակները:


Աջակցելով հայկական արտադրանքի արտահանմանը՝ ՀԷԿ-ը գլոբալ մրցակցության պայմաններում ստեղծում է արտադրողների համար անընդհատ զարգանալու և մրցունակ լինելու նախապայմաններ՝ դրանով իսկ ապահովելով արտադրության աճ, աշխատատեղերի ավելացում, հասարակության կենսամակարդակի բարձրացում:


ՄԻԱՆԱԼ ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻՆ









[sb type='chat']