Տվյալ համագործակցության շրջանակներում ՀԷԿ-ը և eBay-ը համատեղ ստեղծում են հայ արտադրողների համար գլոբալ հարթակ՝ ամբողջ աշխարհում որակյալ արտահանում ապահովելու համար:
eBay ընկերությունը, որը միավորում է ավելի քան 190 շուկաներ և ներկայացված է 1500 քաղաքներում, այժմ հասանելի է դառնում նաև հայ արտադրողի համար՝ ի շնորհիվ «Հայաստանի Էքսպորտի Կենտրոնի», որն աննախադեպ հնարավորություն է արտահանելու հայկական արտադրանքը դեպի տարբեր երկրների սպառողներ և դարձնելու հայկական արտադրանքը ճանաչելի ամբողջ աշխարհով:
Օնլայն առևտուրը, որը համարվում է համակարգչային նորարարության ձեռքբերումներից մեկը, Հայաստանում նույնպես դառնում է արտադրողների համար բիզնեսի զարգացման հիմնաքար՝ դուրս հանելով արտադրանքը ՀՀ սահմաններից դուրս՝ դեպի անմիջական սպառող:
Յուրաքանչյուր օր մարդիկ կառուցում են բիզնես eBay հարթակում:
«Հայաստանի Էքսպորտի Կենտրոնը» ընձեռեց նաև այս հնարավորությունը ձեռնարկատերերին՝ ձեռք բերելու նոր հմտություններ և մուտք դեպի նոր շուկաներ, որտեղ նրանք կկարողանան իրենց բիզնեսի երազանքներն ու գաղափարները պսակել հաջողությամբ:
Մենք երբեք չենք մրցակցում արտադրողի հետ: Մենք աջակցում ենք արտադրողին և զարգացնում արտաքին առևտրի հնարավորությունները:
Մեր հաղթանակը արտադրողի գրանցած հաջողությունն է ՀԷԿ-ի պատուհանում: