Մեր մասին

Հայաստանի Էքսպորտի Կենտրոն


ՀԷԿ-Ի ՄԱՍԻՆ


«Հայաստանի Էքսպորտի Կենտրոն» ՓԲԸ-ն (ՀԷԿ) հիմնադրված է խթանելու և զարգացնելու ՀՀ արտահանումը: «Հայաստանի Էքսպորտի Կենտրոն» ՓԲԸ-ն այսօր միակ կազմակերպությունն է ՀՀ տարածքում, որը տիրապետում է արտահանման բոլոր փուլերի կազմակերպման և՛ տեղական, և՛ միջազգային գործիքակազմին։

«Հայաստանի Էքսպորտի Կենտրոն» ՓԲԸ-ն (ՀԷԿ) հանդիսանում է «մեկ պատուհան» հայ արտադրողների համար դեպի միջազգային շուկաներ՝ արտահանելով և՛ ավանդական եղանակով, և՛ միջազգային օնլայն հարթակներով։
Զարգացնելով ՀՀ արտահանումը և գործելով «մեկ պատուհան» ստանդարտի ներքո՝ «Հայաստանի Էքսպորտի Կենտրոն» ՓԲԸ-ն (ՀԷԿ) հայ արտադրողներին/արտահանողներին ցուցաբերում է բազմակողմանի ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցություն։ ՀԷԿ-ի առաջնային նպատակներից մեկն է միավորել հայ արտադրողներին, գտնել գործընկերներ և կազմակերպել արդյունավետ արտահանում։

Պետական կառավարման մարմինների,առանցքային արդյունաբերական և բիզնես ուղղվածություն ունեցող կազմակերպությունների հետ ինտենսիվ համագործակցությունը հնարավորություն է տալիս ՀԷԿ-ին ադապտացնել արտահանման գործընթացը և գործող օրենսդրությունը՝ մշակելով նախագծեր, որոնք զարգացնում են պետական աջակցության մեխանիզմները և բարելավվում արտահանմանն ուղղված գործարար պայմանները՝ հիմնվելով բիզնես մարտահրավերների վրա։

ՀԷԿ- ն անցել է արտահանման ոլորտում փորձառու ընկերություն դառնալու բոլոր փուլերը և պատրաստ է առաջարկել անհատական լուծումներ արտադրանքի յուրաքանչյուր կատեգորիայի համար: Իրականացնելով արտահանում ՀԷԿ-ի հետ՝ արտադրողները ձեռք կբերեն միջազգային փորձառություն, որը կկանխի հետագայում բոլոր հնարավոր սխալները։ Արտահանման ուղղվածություն ունեցող, արտադրողներին տրամադրվող ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության մեթոդների տրամադրումը հիմնավորված է ինդիվիդուալ արտահանման պատմություն կերտելուն, որը դառնում է համատեղ հաջողության պատմություն:

Արտահանումն իրականացվում է դեպի Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Հոլանդիա և շարունակաբար աշխարհագրական սահմաններն ընդարձակվում են։
«Հայաստանի Էքսպորտի Կենտրոն» ՓԲԸ-ն (ՀԷԿ) հիմնադրվել է 2019 թվականին։



ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ տնտեսական զարգացմանը մեծապես նպաստում է հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը և արդյունավետ ինտեգրումը արտաքին շուկաներում։ «Հայաստանի Էքսպորտի Կենտրոն»-ն (ՀԷԿ) իրականացնում է արտահանման գիտելիքահենք գործընթաց՝ համագործակցելով մի շարք պետական կառույցների, նախարարությունների և գերատեսչությունների հետ։

Հէկ-ի գործունեության առանցքային գործիքակազմ են հանդիսանում.

  • Միջազգային շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության ապահովումը
  • Տրամադրվող ծառայությունների բարձր որակ և մատչելիությունը
  • «Մեկ պատուհան» նորարարական մեթոդի հասանելիությունը
  • Արտահանում՝ «Մեկ հպում»-ով
  • Արտաքին շուկաներում հայկական արտադրանքի գովազդային, տեղեկատվական և մարքեթինգային առաջխաղացում՝ մեկ միասնական բրենդի ներքո՝ Made in Armenia



ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ


Արտահանման զարգացումը ՀՀ տնտեսության առաջընթացի մեջ կարևոր նախապայման է հանդիսանում, ըստ այդմ, «Հայաստանի Էքսպորտի Կենտրոնն» (ՀԷԿ) իր առաքելությունն է համարում Հայաստանը դարձնել միջազգայնորեն մրցունակ տնտեսություն ունեցող երկիր՝ հանձն առնելով արտահանման գործընթացի կազմակերպումը։

Կենտրոնի առաքելությունն է.
  • Ապահովել հայ արտադրողների մուտքը միջազգային շուկաներ
  • Ստեղծել հայ արտադրողների համար նոր հնարավորություններ՝ գլոբալ մրցակցային շուկաներում ապահովելով հաջողություն
  • Բարձրացնել հասարակության կենսամակարդակը՝ բացելով տնտեսության զարգացման հնարավորությունները գլոբալ շուկաներում

Միջազգային շուկաներում հայկական արտադրանքի առկայությունը խթան է հանդիսանում Հայաստանի ճանաչմանը որպես մի երկիր, որն արտադրում է բարձրորակ և բնական հումքից պատրաստված ապրանքներ։ Զարգացնելով արտահանումը մեզ հետ՝ արտադրողը հնարավորություն է ստանում ընդլայնելու արտադրական բազան, ինչը կնպաստի աշխատատեղերի քանակի ավելացմանը և երկրում գործազրկության մակարդակի նվազեցմանը:


ՀԷԿ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


  • Միավորել պետական կառույցների և բիզնեսի հնարավորությունները՝ ի օգուտ արտահանման
  • Զարգացնել ԱԱՀ(Ագրոարդյունաբերական համալիր) արտադրանքի արտահանումը դեպի Հարավարևելյան Ասիայի թիրախային երկրներ, ԱՄՆ, Գերմանիա, Հոլանդիա և այլն
  • Ապահովել փոքր և միջին բիզնեսի ոլորտում տարբերվող արտահանողների թվի աճ
  • Ստեղծել ստանդարտներ և անընդհատ զարգացնել դրանք գլոբալ շուկաների տեմպին համահունչ
  • Արտահանումը դարձնել հնարավոր «մեկ հպումով»
  • Ստեղծել ապահով և երաշխավորված միջավայր հայկական արտադրանքի համար գլոբալ շուկաներում
  • Ստեղծել ուսուցման օնլայն հարթակ՝ Էքսպորտի դպրոց
  • Ստեղծել որակի ստանդարտներ՝ Made in Armenia բրենդի ներքո

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ





ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ


ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ